Լրահոս
Օրվա լրահոսը

«Էկոպարեկային ծառայության հիմնումը շրջակա միջավայրի պահպանության ոլորտում անցնող տարվա ամենամեծ բարեփոխումն է». Վլադիմիր Կիրակոսյան

Նոյեմբեր 07,2024 20:02

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Տեղի է ունեցել Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի և ծառայության գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանի մամուլի ասուլիսը

Հրավիրված ասուլիսի ընթացքում ծառայության պետն առաջին անգամ լրատվամիջոցների ներկայացուցիչներին է ներկայացրել էկոպարեկային ծառայության կառուցվածքը, գործառույթները, համալրման ընթացակարգը և ծառայության վերաբերյալ այլ մանրամասներ։

Ողջունելով զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին, Վլադիմիր Կիրակոսյանը ընդգծել է, որ սա լավ հնարավորություն է հանրության լայն շրջանակի ներկայացնելու Շրջակա միջավայրի նախարարության կազմում ստեղծված էկոպարեկային ծառայության գործունեությունը և համալրման ընթացակարգի մանրամասներ։

«էկոպարեկային ծառայության հիմնումը շրջակա միջավայրի պահպանության ոլորտում անցնող տարվա ամենամեծ բարեփոխումն է։ Մեր պետության և ոլորտի դինամիկ զարգացման համար չափազանց կարևոր է ունենալ կառույց, որն արդյունավետ կիրականացնի բնության հատուկ պահպանվող տարածքների, անտառների, կենսաբազմազանության և էկոհամակարգերի պահպանությունը»,-նշել է ծառայության պետը։

Վլադիմիր Կիրակոսյանը նշել է, որ Ծառայության գործարկմամբ պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունը պետք է իրականացվի 24/7 ռեժիմով, ինչպես նաև ծառայողին իրավունք վերապահվի արձանագրված օրենսդրության խախտումների դեպքերով կազմելու վարչական իրավախախտման արձանագրություններ և հարուցելու վարչական վարույթ, իսկ հանցակազմ պարունակող իրավախախտման դեպքերով էկոպարեկային ծառայության օրենսդրության խախտումների համար համապատասխան լիազոր մարմնին միջնորդություն ներկայացնել՝ անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։

Ծառայության պետն հատկապես կարևորել է պահպանության շուրջօրյա ռեժիմը, նշելով, որ այն թույլ կտա նվազագույնի հասցնել ապօրինությունները։

Պատասխանելով լրագրողների հարցերին’ Վլադիմիր Կիրակոսյանը նշել է այն գործառույթները, ծրագրերը և գործիքակազմը, որոնց միջոցով պահպանության գործընթացի արդյունավետությունը հասնելու է առավելագույնի, ապա անդրադարձել է էկոպարեկային ծառայության կառուցվածքին, ծառայության համալրման գործընթացին, ներկայացրել ծառայության ստեղծումից ի վեր կատարված աշխատանքը:

Ծառայության գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանը ներկայացրել է էկոպարեկների համար նախատեսված համազգեստի և տեխնիկական վերազինման հատուկ միջոցների վերաբերյալ մանրամասներ և խոսել ծառայության կողմից հայտարարված գնումների մրցութային գործընթացներից։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ից մեկնարկել է Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության համալրման գործընթացը։

 

Շրջակա միջավայրի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930