Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Երևանն ակնկալում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները «հասցնել ռազմավարական գործընկերության». Վահան Կոստանյան

Նոյեմբեր 07,2024 19:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանն ակնկալում է նոր վարչակազմի օրոք Միացյալ Նահանգների հետ հարաբերություններն ի վերջո հասցնել ռազմավարական գործընկերության մակարդակի, ասաց փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։

Անդրադառնալով ԱՄՆ ընտրություններին և հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակին՝ փոխնախարարը նաև նշեց՝ անկախ վարչակազմից Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև հարաբերությունները ինստիտուցիոնալ կայուն հիմքեր ունեն:

«Այս տարի արդեն հայտարարվեց, որ Հայաստանն ու Միացյալ Նահանգները փորձում են բարձրացնել հարաբերությունների մակարդակը ռազմավարական երկխոսությունից ռազմավարական գործընկերության, և այս առումով ինտենսիվ քայլեր են իրականացվում, և թույլ տվեք վստահություն հայտնել, որ նոր վարչակազմի դեպքում էլ աշխատանքները բարեհաջող կընթանան և ավարտին կհասցվեն»,- հավաստիացրեց Վահան Կոստանյանը։

Ըստ դիվանագետի՝ այժմ նաև քայլեր են իրականացվում համագործակցության օրակարգն ընդլայնելու, այդ թվում՝ պետությունների միջև տնտեսական հարաբերությունների խորացման համար:

«Ազատության» հարցին, թե մինչ այս հանրապետական թեկնածուի թիմի հետ համագործակցության ի՞նչ փորձ է եղել, պաշտոնյան նշեց. «Բնականաբար, թե՛ Արտաքին գործերի նախարարությունը, թե՛ մեր տարբեր գործընկերներ մշտապես շփումներ են պահպանել թե՛ դեմոկրատների, թե՛ հանրապետականների հետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930