Լրահոս
Օրվա լրահոսը

Արուսյակ Ջուլհակյանը Միջազգային քրեական դատարանի ներկայացուցիչներին ներկայացրել է ՄՔԴ կանոնադրության վավերացումից հետո ՀՀ-ում կատարված աշխատանքները

Նոյեմբեր 07,2024 17:43

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը նոյեմբերի 7-ին հանդիպել է Միջազգային քրեական դատարանի ներկայացուցիչ Դանյա Չայկելի եւ Միջազգային քրեական դատարանի կոալիցիայի փաստաբանության գծով տնօրեն Վիրջինի Ամատոյի հետ:

Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրել է Միջազգային քրեական դատարանի կանոնադրության վավերացումից հետո Հայաստանում կատարված աշխատանքները: Նա տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետի որոշմամբ սահմանվել է համապատասխան գործողությունների, միջոցառումների ծրագիր եւ ժամանակացույց: Հանձնաժողովի նախագահի տեղակալը նշել է, որ արդեն շրջանառության մեջ է դրվել «Միջազգային քրեական դատարանի հետ ՀՀ համագործակցության մասին» օրենքի նախագիծը: Քննարկվում են Քրեական, Քրեական դատավարության, Քրեակատարողական օրենսգրքերում նախատեսվող փոփոխությունները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են քննիչների, դատախազների, դատավորների, քաղհասարակության կարողությունների զարգացմանն ուղղված հարցեր: Ընդգծվել է վերապատրաստման ծրագրերի կարեւորությունն ու անհրաժեշտությունը:

Միջազգային քրեական դատարանի ներկայացուցիչները խոսել են քաղհասարակության հետ օրերս անցկացրած վերապատրաստման ծրագրի եւ արդյունքների մասին:

Անդրադարձ է կատարվել Միջազգային քրեական դատարանի վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելուն առնչվող մի շարք հարցերի:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930