Լրահոս
Օրվա լրահոսը

COP29-ին ընդառաջ մասնակից երկրների պատվիրակներից պահանջում ենք ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որ ազատ արձակի Բաքվի բանտերում ապօրինի պահվող անձանց. «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն

Նոյեմբեր 07,2024 17:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարումից և Արցախի ամբողջական հայաթափումից անցել է ավելի քան 1 տարի, սակայն ՀՀ իշխանությունները ոչ միայն քայլեր չեն ձեռնարկել վերջիններիս հայրենիք վերադարձի ուղղությամբ, այլև իրենց թշնամահաճո քայլերով ու հայտարարություններով է՛լ ավելի են ամրապնդել Բաքվի հանցավոր ռեժիմի դիրքերը ինչպես նշյալ, այնպես էլ Բաքվում մի քանի տարի շարունակ պահվող այլ գերիներին չվերադարձնելու գործում:

Բաքվում անցկացվելիք ՄԱԿ-ի կլիմայական փոփոխության համաժողովը (COP29) ևս մի առիթ է՝ հիշեցնելու աշխարհին, որ Ադրբեջանը շարունակում է իր ցեղասպան և մշակութասպան վարքագիծը:

Համաժողովին ընդառաջ պահանջում ենք մասնակից երկրների բոլոր պատվիրակներից՝ ճնշում գործադրել Բաքվի վրա, որպեսզի վերջինս շուտափույթ ազատ արձակի Բաքվի բանտերում ապօրինի պահվող անձանց:

Իրավունք չունե՛նք լռելու և համակերպվելու: Բաքվի ռեժիմի և նրա խամաճիկ ՀՀ իշխանության հանցավոր ընթացքը պետք է կասեցվի՛:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930