Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի ֆեյսբուքյան գրառումը
ՀԵՎԿ հայտարարությունը ԱՄՆ նախագահական ընտրությունների առթիվ
ՀԵՎԿ-ը շնորհավորում է ԱՄՆ ժողովրդին՝ խաղաղ եւ ժողովրդավարական կերպով երկրի 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփին ընտրելու առթիվ։
Հայաստանի պետականության վերստեղծումը 1920 թվականին մեծապես կապված է եղել ԱՄՆ ժողովրդի աջակցության եւ քրիստոնեական համերաշխության հետ։ 1915-1921 թթ. Ցեղասպանությունից մազապուրծ եղած հազարավոր հայ երեխաները փրկվել էին ԱՄՆ կողմից հիմնված որբանոցներում։
1992 թ. ի վեր ԱՄՆ 3 միլիարդ դոլարի չափ մարդասիրական օգնություն էր ցուցաբերել երկրաշարժի, պատերազմի եւ շրջափակման ծանրագույն իրավիճակում հայտնված Հայաստանի Հանրապետությանը։
Կարդացեք նաև
2018 թ. նախագահ Թրամփն առաջիններից էր, որ ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով իր խորհրդականի միջոցով քաղաքական եւ ռազմական համագործակցություն էր առաջարկել Հայաստանին։
Հայաստանի Եվրոպական կուսակցությունը վստահ է, որ նախագահ Թրամփը կշարունակի Հայաստանի հետ ԱՄՆ ռազմավարական երկխոսությունը, ինչը կբացառի 2020-2023 թթ. Արցախում (Լեռնային Ղարաբաղում) տեղի ունեցած Ադրբեջանի եւ Ռուսաստանի ցեղասպանական գործողությունների կրկնողությունը։
Աստված օրհնի Ամերիկային։
ՀԵՎԿ