Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Ձեզ ինչ՝ ով է ընտրվել. Բայդե՞նը, թե՞ Թրամփը: Միացյալ Նահանգներում, ի տարբերություն Հայաստանի կարգի երկրների, անձը ոչինչ չի որոշում»

Նոյեմբեր 07,2024 14:53

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Ժողովրդավարություն եւ անվտանգություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում պատասխանելով հարցին, թե Դոնալդ Թրամփի ԱՄՆ նախագահ ընտրվելը ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա, ասաց. «Ես այս օրերին հետեւում էի Միացյալ Նահանգներում նախընտրական թոհուբոհին եւ հայաստանյան արձագանքներին: Անգամ բուքմեյքերական կենտրոններում էին խաղադրույքներ դնում՝ Թրա՞մփը կհաղթի, թե՞ Հարրիսը: Որ էդպիսի էնտուզիազմ ցուցաբերեիք Արցախի հանձնման ժամանակ, որ էդպես ձեզ կոտորեիք, երբ որ հանձնվում էր Կիրանցը, ինչ-որ բան հնարավոր կլիներ փոխել:

Ինձ համար հասկանալի չէ, մեր այս ներհայաստանյան խժդժոցը Միացյալ Նահանգների ընտրությունների հետ կապված: Ձեզ ինչ՝ ով է ընտրվել. Բայդե՞նը, թե՞ Թրամփը: Միացյալ Նահանգներում, ի տարբերություն Հայաստանի կարգի երկրների, անձը ոչինչ չի որոշում: Կա պետության քաղաքականություն: Եվ Բայդենը լինի, Հարրիսը, թե Թրամփը, կոնկրետ տարածաշրջանի կամ աշխարհաքաղաքական կենտրոնի մասով երկիրը վարելու է իր այն քաղաքականությունը, որը արձանագրված է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական ռազմավարությունում»:

Նաիրա Զոհրաբյան

Նա հավելեց, թե հասկանում է՝ ինչու են արեւմտամետները, իր ձեւակերպմամբ՝  ողբ կապել. քանի Թրամփը հայտարարել է, որ ինքն ամեն ինչ անելու է ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու համար. «Այս ողջ «կուտոկը» մտածում է, որ երբ պատերազմը դադարեցվի, այսինքն, Ուկրաինան եւ Ռուսաստանը նստեն բանակցությունների սեղանի շուրջ, Ռուսաստանի ձեռքերը կազատվեն եւ այս իշխանությանը իրենք այլեւս կփորձեն հեռացնել: Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը որոշակի ազդեցություն կարող է ունենալ հայաստանյան ներքաղաքական զարգացումներում:

Ես մնում եմ իմ վստահ համոզմանը, որ նաեւ Ռուսաստանն է սատարում այս իշխանությանը: Ինձ հակառակում որեւէ մեկը չի կարող համոզել: Դա միանշանակ է, որովհետեւ տվող-հանձնող իշխանությունը հարմար է բոլոր աշխարհաքաղաքական կենտրոններին, որովհետեւ ոչ Ռուսաստանը, ոչ Արեւմուտքը չեն կարող երազել անգամ էնպիսի մի իշխանություն, ինչպիսին նիկոլական ռեժիմն է, որը Հայաստանը դրել է աճուրդի սեղանին եւ ասում է՝ որդ ինչ ուզում եք, պոկեք:

Այս աբսուրդը այնքան է խորացել, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասում է. ուզել՝ ուզել է, որ բոլորն ուզում են եւ Նիկոլը տալիս է, ես էլ Լոռու բնակավայրերը ուզեմ: Պատկերացնում ե՞ք՝ նիկոլական այս ռեժիմը երկիրն էնպես է նվաստացրել, սարքել «չմո», անարժանապատիվ մի տարածք, որ Ալիեւը ինչ ուզում է՝ տալիս է, Վրաստանն էլ մտածում է, որ եթե տալիս է, ես էլ առիթից օգտվեմ եւ Վրաստանին սահմանակից Լոռու բնակավայրերը ուզեմ:

Այնպես որ, ցավոք սրտի, այս ռեժիմը հարմար է բոլոր աշխարհաքաղաքական կենտրոններին, որովհետեւ անցած 30 տարիներին մենք չենք ունեցել տվող իշխանություն եւ ես ավելի քան վստահ եմ, որ առաջիկայում եւս չենք ունենալու»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930