Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը ժողովրդավարության կղզյակ է և ողջունելի են ՀՀ ջանքերը ժողովրդավարության կայացման ճանապարհին. Մաթյո Մորի

Նոյեմբեր 07,2024 14:34

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի գլխավոր քարտուղար Մաթյո Մորիի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել Եվրոպայի խորհրդի, մասնավորապես Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի հետ համագործակցությունը, Հայաստանին ցուցաբերված աջակցությունը։

Մաթյո Մորին իր հերթին ընդգծել է՝ ԵԽ Կոնգրեսը կարևորում է Հայաստանը, Հայաստանում իրականացվող ծրագրերը և դրանց ուղղությամբ ցուցաբերվող աջակցությունը կլինի շարունակական։ «Հայաստանը ժողովրդավարության կղզյակ է և ողջունելի են Հայաստանի ջանքերը ժողովրդավարության կայացման ճանապարհին»,-ընդգծել է Մաթյո Մորին։

Հանդիպման ժամանակ շեշտադրվել է հետմոնիթորինգային գործընթացի կարևորությունը։
Մաթյո Մորին տեղեկացրել է, որ հաջորդ տարի Հայաստանը կենթարկվի մոնիթորինգի։

Նախարար Սանոսյանն էլ նկատել է, որ ԵԽ կոնգրեսի կողմից մոնիթորինգն առիթ է ընդգծելու կատարված աշխատանքը, Տեղական ինքնակառավարման համակարգի համապատասխանությունը Եվրոպական խարտիային, ինչպես նաև վերհանել բացթողումները և շտկել դրանք։

Անդրադարձ է կատարվել նաև Համայնքների միությանը, համայնքներին տրամադրվող դոտացիաներին, համայնքների կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերին։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930