«Նախ՝ իմ վարորդը չի, ԱԳՆ վարորդն է։ Նա աշխատել է ԱԳՆ-ում՝ մինչեւ իմ՝ փոխնախարար նշանակվելը։ Ինչ վերաբերվում է հնարավոր ապօրինություններին, այն պահին, երբ ինքս տեղեկացել եմ նման հնարավոր ապօրինությունների մասին՝ սեպտեմբերի 14-ին, ինքս հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն»,- այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ արձագանքելով մամուլի հրապարակումներին, որ Վահան Կոստանյանին սպասարկող վարորդը հայտնվել է կոռուպցիոն սկանդալի մեջ՝ եվրոպական վիզաների հետ կապված։
Վահան Կոստանյանն ասաց՝ համապատասխան վարույթ հարուցված է, եւ հուսով է, որ հանրությունը կտեղեկանա գործի ընթացքի մասին։
Տվյալ անձը ինչպե՞ս է Հայաստանից հեռացել՝ Վահան Կոստանյանը չգիտի։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ