Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
«Արևմուտքը նպատակ ունի «թվային ստրկացման» ենթարկել ԱՊՀ տարածքը». ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Մոսկվայում ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների 12-րդ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն:
«Պետք է ավելի սերտորեն համակարգել Արևմուտքի էքսպանսիային հակազդելու ջանքերը` ուղղված մեր պետությունների տեղեկատվական և կիբեռնետիկ տարածքի նկատմամբ վերահսկողության հաստատմանը»,- նշել է նա:
«Հավաքական Արևմուտքը գունավոր հեղափոխությունների օգնությամբ Ուկրաինան վերածեց Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելու զենքի, սակայն ծրագիրը ձախողվեց»,- շեշտել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: