Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը ադրբեջանական կողմի հետ չի խոսում Սահմանադրության փոփոխության մասին»․ ԱԳ փոխնախարար

Նոյեմբեր 07,2024 14:06

Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի 11-րդ խմբագրությունը եւ կարճ ժամկետում կպատասխանի դրան․ այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:

Ըստ նրա, գործընթացը դինամիկ է եւ այս պահին ինքը դժվարանում է հստակ ասել, թե քանի՞ չհամաձայնեցված կետ կա։

Լրագրողների հարցերին ի պատասխան, Վահան Կոստանյանն ասաց, որ ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը խաղաղության պայմանագրի մաս չի հանդիսանում․ «Հայաստանը ադրբեջանական կողմի հետ չի խոսում Սահմանադրության փոփոխության մասին, ապառազմականացման վերաբերյալ քննարկում չկա»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930