Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ծնողներն անհարմար վիճակի մեջ դրեցին Սրբուհի Գալյանին

Նոյեմբեր 07,2024 13:53

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր կառավարության նիստից հետո, երբ ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը զրուցում էր լրագրողների հետ, նրան մոտեցան բանակում՝ խաղաղ պայմաններում զոհվածների ծնողները եւ պահանջեցին, որպեսզի նորանշանակ նախարարը պատասխաններ տա, թե ինչո՞ւ ի վերջո, չեն բացահայտվում իրենց տղաների մահվան հանգամանքները։

Սրբուհի Գալյանը հորդորեց՝ նկատի ունենալ, որ սա իր աշխատանքային երրորդ օրն է, իսկ փոխնախարարի պաշտոնում ինքն այլ ոլորտ է համակարգել, ուստի այս պահին դեռ պատասխաններ չունի։

Ծնողների բոլոր հարցերն ու դիտարկումները նույն պատասխանին արժանացան։

Ի վերջո, Սրբուհի Գալյանը խոստացավ՝ մանրամասն ծանոթանալ եւ սպառիչ պատասխաններ տալ ծնողներին։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930