Լրահոս
Օրվա լրահոսը

Սրբուհի Գալյանը կիսում է Նիկոլ Փաշինյանի տեսակետները եւ դրանց պատասխանատվությունը

Նոյեմբեր 07,2024 13:40

Հայաստանում քաղբանտարկյալներ չկան․ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը։

«Բոլոր քրեական գործերը, որոնք հարուցվել են, հարուցվել են կոնկրետ հնարավոր հանցավոր արարքներին որպես հակազդեցություն»,- պնդեց նա։

Կիսո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության ամբողջ պատասխանատվությունը՝ հարցին, Սրբուհի Գալյանը պատասխանեց․ «Եթե չկիսեի, այստեղ չէի լինի»։

Ավելի ուշ ուղիղ հարցին՝ կիսո՞ւմ է տեսակետը, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, Սրբուհի Գալյանը պատասխանեց, որ կիսում է խաղաղության տեսլականի եւ պայմանագրի մասին Նիկոլ Փաշինյանի բոլոր արտահայտած տեսակետները, հավատում է «իրական Հայաստանի» գաղափարին, որպեսզի մեր երկրում խաղաղ ու անվտանգ միջավայր հաստատվի։

Նա հայտարարեց, որ խաղաղության ողջ գործընթացի իրավական ուղեկցման պատասխանատվությունը ստանձնել է եւ գիտակցված որոշումով, բայց պայմանագրին դեռ չի հասցրել ծանոթանալ, ուստի այդ մասին հարցերին չպատասխանեց։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930