Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ապրանքի պահանջարկը մեծ է, դրա գինը չպետք է իջնի»․ Դանիել Ազատյանը՝ վարկերի բարձր տոկոսադրույքների մասին

Նոյեմբեր 07,2024 13:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մեր բանկային համակարգը շատ մրցունակ է։ Եթե մի ապրանքի պահանջարկը մեծ է, նշանակում է իր գինը չպետք է իջնի, նույնը պիտի մնա»,- լրագրողների դիտարկմանը՝ թեև վարկերի պահանջարկը մեծ է, բայց տոկոսադրույքները չեն իջնում, Հայաստանի բանկերի միության կողմից կազմակերպված «Եվրոպական բանկերի հետ համագործակցության տարածաշրջանային մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով համաժողովի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում այսպես արձագանքեց Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։

Նա վստահ է, որ մրցակցությունը ճիշտ կարգավորում է տոկոսադրույքները․ «Եթե տոկոսադրույքները համեմատում ենք շատ այլ երկրների հետ, չեմ կարող ասել, որ դրանք բարձր են։ Վերջին երկու-երեք տարիներին բարձրացել են, բայց այս պահին ունենք տոկոսադրույքների նվազման միտում։ Միևնույն է, դրանք մրցակցային գներ են»։

Դանիել Ազատյանն ասաց՝ իրենց նպատակն է, որ հայաստանյան բանկերը, ներդնելով համապատասխան չափանիշներ, կարողանան համագործակցել աշխարհի բանկերի հետ․ «ՀՀ բանկային, ֆինանսական համակարգը եվրոպական համակարգից առանձին չի գործում, բայց որպեսզի կարողանանք համագործակցությունը նոր աստիճանի բարձրացնել, մեզ պետք են ժամանակակից ստանդարտներ, և միմյանց հետ հասկանալի լեզվով խոսենք։ Այսօրվա ամենակարևոր մարտահրավերը նոր թրենդ դարձած բնապահպանական կորպորատիվ կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հետ կապված ստանդարտների ներդրումներն են և համապատասխանեցումը, որ գործարքները լինեն օրինական, թափանցիկ ու անվտանգ։ Այդ ստանդարտների ներդրումը թույլ կտա ավելի սահուն համագործակցել եվրոպական և աշխարհի բանկերի հետ»։

Դանիել Ազատյանը նշեց՝ ՀՀ բանկերի շահութաբերությունը շարունակում է մնալ կայուն մակարդակի վրա․ «Վերջին երկու-երեք տարիներին նախորդ տարիների համեմատ բանկային համակարգն ունի այնքան շահութաբերություն, որքան միշտ ունեցել են եվրոպական և աշխարհի բանկերը։ Մեր հարևան երկրները մեկ-երկու տոկոսով ավել շահութաբերություն ունեն, քան ՀՀ բանկային համակարգը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930