Լրահոս
Օրվա լրահոսը

Սրբուհի Գալյանի համար ՔՊ-ի առաջարկն անսպասելի է եղել

Նոյեմբեր 07,2024 13:10

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Սրբուհի Գալյանի համար անսպասելի է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջարկը՝ իրեն արդարադատության նախարարի պաշտոնում նշանակելու մասին․ այդ մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սրբուհի Գալյանը։

«Ես զբաղեցնում էի այլ պաշտոն, բայց առաջարկը ստանալուց հետո մտածել եմ, տվել եմ իմ գիտակցված համաձայնությունը։ Նախկինում այդ բեռը ստանձնած եղել եմ, երբ հեղափոխությունից հետո զբաղեցրել եմ ՀՀ արդարադատության փոխնախարարի պաշտոնը եւ այդ պատասխանատվության գիտակցումը պայմանավորել է իմ համաձայնությունը»,-ասաց նա։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ մտավախություն չունի՞, որ մի օր էլ ՔՊ-ական պատգամավորներն իր դեմ ստորագրահավաք կսկսեն՝ հրաժարականի պահանջով, Սրբուհի Գալյանը պատասխանեց․ «Իմ կարծիքով, գործադիրում աշխատող մարդու գործը պետք է լինի գործ անելը։ Մտահոգություններ ունենալը, կարծում եմ, տեղին չէ: Արդարադատության նախարարի հիմնական անելիքը քաղաքական մակարդակում արդարության հարցի ճիշտ հասցեագրումն է, երկրորդը նոր արդարադատության համակարգի կայուն ու միասնական չափանիշների վրա հիմնված զարգացումը։ Կփորձենք վեր հանել խնդիրները, հասկանալու, թե որտեղ է արդարության պակասի զգացումը ձևավորվում մեր քաղաքացիների մոտ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930