Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքներից հետո նույնիսկ անհույս «արեւմտամոլներին» պարզ դարձավ, որ ՌԴ-ն Հարավային Կովկասից չի հեռանալու. Շարմազանով

Նոյեմբեր 07,2024 12:52

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը

Ժամանակն ապացուցեց, որ Սերժ Սարգսյանի ԵԱՏՄ անդամակցելու եւ ՌԴ-ի հետ դաշնակցային կապերի խորացման որոշումներն արդարացված էին։

ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքներից հետո նույնիսկ անհույս «արեւմտամոլներին» պարզ դարձավ, որ ՌԴ-ն Հարավային Կովկասից չի հեռանալու։
Ավելին, չեն հեռանալու նաեւ ՀԱՊԿ-ը եւ ԵԱՏՄ-ն։

Հետեւաբար, Նիկոլի մարազմատիկ թեզերը, թե ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից անլուրջ էին։
ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ մշտապես կողմնակից է եղել ՌԴ-ի հետ դաշնակցային կապերի խորացմանն ու բազմիցս սուր քննադատել նիկոլական ռեժիմի հակառուսական դեմարշները։

ՀՀԿ-ն 2007 թվականից համագործակցության հուշագիր ունի «Միասնական Ռուսաստան» կուսակցության հետ, իսկ վերջին տարիներին այդ համագործակցությունը նոր թափ է ստացել Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում էր, որ ՀՀ-ն դարձավ ԵԱՏՄ անդամ։

Ու ՀՀ այսօրվա տնտեսական ակտիվությունը նախ եւ առաջ պայմանավորված է ԵԱՏՄ անդամ լինելով։

Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում ընդունվեց ՀԱՊԿ ռազմավարական ծրագիրը։
2010 -ին ՀՀ եւ ՌԴ նախագահների արձանագրությամբ մինչեւ 2044թ. երկարաձգվեց 102-րդ ռուսական ռազմաբազայի տեղակայումը Հայաստանում։

Այս ամենն արվում էր ՀՀ պետական ու ազգային շահերից ելնելով։

Առաջիկայում ՀՀԿ-ն էլ ավելի է զարգացնելու իր միջազգային կապերը գործընկեր կուսակցությունների ու, մասնավորապես, «Միասնական Ռուսաստան»-ի հետ։

ՀՀԿ ԳՄ-ն ու Խորհուրդը, ինչպես նաեւ ՀՀԿ Երիտասարդական, Ուսանողական ու Կանանց խորհուրդներն արդյունավետ համագործակցում են մեր միջազգային գործընկերների հետ։
Նպատակը մեկն է՝ սպասարկել ՀՀ, հայության ու արցախահայության շահը։

Իսկ դա արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ թե՛ դաշնակիցներ, եւ թե գործընկերներ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930