Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարկային պորտֆելն աճում է, որին նպաստում են տնային տնտեսությունները և շինարարության ոլորտին տրամադրվող վարկերի աճը»․Մարտին Գալստյան

Նոյեմբեր 07,2024 12:38

«Մեր տարածաշրջանում մարտահրավերները բազմազան են, ինչը պահանջում է ժամանակին արձագանքներ»,-Հայաստանի բանկերի միության կազմակերպած «Եվրոպական բանկերի հետ համագործակցության տարածաշրջանային մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով համաժողովի ընթացքում հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

Համաժողովին մասնակցում են Վրաստանի, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բանկային ոլորտի ներկայացուցիչներ։

ԿԲ նախագահը նշեց՝ կարևոր է այս ֆորումն ավանդական դարձնելը՝ որպես մի հարթակ, որտեղ մեր ֆինանսական համակարգի մասնակիցները միմյանց հետ քննարկեն արդիական հարցեր, որոնք առնչվում են նաև ժամանակի մարտահրավերներին։

Մարտին Գալստյանը վստահեցրեց՝ ՀՀ բանկային համակարգի ցուցանիշներում դրական փոփոխություններ կան․ «Ֆինանսական կայունության առումով նշեմ՝ վերջին տարիներին զգալի բարելավումներ ունենք։ Համակարգային դիմակայունության՝ մեր վարած քաղաքականությունն ուղղված է եղել նախորդ տարիների դրական արդյունքների ամրապնդմանը և ապագա ռիսկերի համար պաշարների ձևավորմանը։ Այժմ վարկային պորտֆելն աճում է, որին նպաստում են տնային տնտեսությունները և շինարարության ոլորտին տրամադրվող վարկերի բարձր աճը։ Մեր գնահատականով վարկային համակարգը բնութագրվում է կապիտալի համարժեքության և իրացվելիության բարձր մակարդակներով՝ երաշխավորելու համար հարմարվողականության և դիմադրողականության բարձր ու կայուն մակարդակ։ ՀՀ բանկային համակարգը վերջին տարիներին մեծ ձևափոխումներ է ապրել։ Այս պահին ռիսկերի կառավարման և համապատասխանեցման ապահովումը բանկերի ամենակարևոր և պատասխանատու գործառույթներից է։ Միայն վերջին երեք տարվա ընթացքում բանկերում համապատասխանության աշխատակիցների թվաքանակն աճել է գրեթե կրկնակի։ ԿԲ-ն՝ որպես վերահսկող մարմին մեծ ուշադրություն է դարձնում բանկերում ռիսկերի կառավարման և համապատասխանության բարձրացման չափանիշների սահմանմանը և կիրառմանը, քանի որ դա երկրի ֆինանսական հոսքերի անխափանության համար չափազանց կարևոր է»։

Ըստ ԿԲ նախագահի՝ ՀՀ-ի, Վրաստանի և եվրոպական բանկերի համագործակցության առումով ձևավորվել են ամուր բիզնես կապեր, որոնք էլ ավելի են ամրապնդվելու։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Հայաստանի բանկերի միության ֆեյսբուքյան էջից 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930