Լրահոս
Օրվա լրահոսը

Սասուն Միքայելյանի բարեկամը՝ Մեսրոպ Մեսրոպյանը նոր պաշտոն ստացավ

Նոյեմբեր 07,2024 12:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում կառավարությունն այսօր հաստատեց Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը։ Հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը վերջերս էր հրաժարական տվել։

Մեսրոպ Մեսրոպյանը ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի աներձագն է եւ 2018 թվականից հետո մի շարք պաշտոններ է զբաղեցրել՝ ՀՀ ՀԾԿՀ հանձնաժողովի անդամ, Կոտայքի մարզպետ, «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, 2022-ի մայիսից՝ գլխավոր տնօրեն։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է Մեսրոպ Մեսրոպյանը վերաբերվում գնումների գործընթացի թափանցիկությանը վերաբերող խոսակցություններին եւ որակի հետ կապված խնդիրներին։ Ըստ փոխվարչապետի, կա կարծիք, որ որակի ապահովման գործառույթը լիարժեք չի իրականացվում, գնումների գործընթացն էլ թափանցիկ չէ։

Առաջին հարցի մասով, Մեսրոպ Մեսրոպյանը համաձայն է Մհեր Գրիգորյանի հետ եւ խոստանում է՝ գնումների գործընթացում փոխկապակցված անձանց հարաբերությունները վերահսկել։ Իսկ որակի հետ կապված հարցի մասով էլ կարծում է, որ անելիք կա՝ կատարված ներդրումների արդյունավետությունը հասկանալու համար, ուստի վերջին 10 տարվա կտրվածքով խորը աուդիտ կանի։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930