Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավաբանական, հաշվապահական, ճարտարապետական-ճարտարագիտական, գովազդային, առողջապահական ծառայություններ մատուցողները կհարկվեն

Նոյեմբեր 07,2024 12:12

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կառավարությունն այսօր կայացած նիստում հավանություն տվեց հարկային փոփոխությունների փաթեթին։ Ըստ այդմ, 2025 թվականի հուլիսի 1-ից կհարկվեն նաեւ իրավաբանական, հաշվապահական, գլխամասային գրասենյակների գործունեություն, շենքերի շինարարություն, անշարժ գույքի, ճարտարապետական-ճարտարագիտական, գովազդային եւ շուկայի ուսումնասիրություն իրականացնող ձեռնարկատերերը, առողջապահության ոլորտի տարբեր հաստատություններ։

Հիշեցնենք, կառավարության այս քաղաքականության արդյունքում, 2025-ի հունվարի 1-ից արդեն իսկ կհարկվեն փաստաբանական եւ նոտարական ծառայություններ իրականացնողները։

Գործող օրենսդրությամբ, միկրոձեռնարկատերերը ազատված են ձեռնարկատիրական հարկերից, իսկ շրջանառության հարկի տիրույթում աշխատող ընկերությունները 5 տոկոս շրջանառության հարկ են վճարում։

«Ճիշտ ուղղության վրա ենք»,- փաթեթը ներկայացնող ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին արձագանքեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930