Լրահոս
Օրվա լրահոսը

Սիսիան-Քաջարան ճանապարհը կկրճատվի 54 կմ-ով․ կառավարությունը 236 միլիոն վարկ է վերցնում

Նոյեմբեր 07,2024 11:26

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում, որը վարում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, հավանություն տվեց Եվրոպական ներդրումային բանկից 236 միլիոն դոլար ստանալու որոշմանը։ Այս ծրագրով նախատեսվում է Հյուսիս-Հարավ ճանապարհի՝ Սիսիան-Քաջարան հատվածի շուրջ 60 կմ-ի շինարարությունն ավարտին հասցնել։ Ծրագրով նախատեսվում է երեք թունելների կառուցում։ Արդյունքում, Սիսիան-Քաջարան ճանապարհը կկրճատվի 54 կմ-ով կամ 1,5-2 ժամով։ Նաեւ՝ արագությունը 50 կմ ժամից կդառնա 100 կմ ժամ։

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ նախագծերը հաստատված են, 2025-ին հողերի օտարման գործընթացը կսկսվի։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930