Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իսկ ի՞նչ է շահել ՀՀ շարքային քաղաքացին այս 6 տարում. «Հրապարակ»

Նոյեմբեր 07,2024 10:27

Երկիր են հանձնել, զոհեր ու ավերածություններ են բերել, հազարավոր մարդկանց են ցավեցրել ու նեղել, բայց իրենց ուղղված ամեն մի թթու խոսք ցավոտ են տանում` կարծում են, որ մարդիկ իրենց պետք է այնպես սիրեն, ինչպես 2018-ի ապրիլին էին սիրում, երբ մեծ հույսեր էին փայփայում, որ Հայաստանի ծաղկուն շրջանն է սկսվում, եւ այսուհետ ապրելու ենք արդար ու բարեկեցիկ Հայաստանում:

Այս տարիներին հարյուրավոր, եթե չասենք` հազարավոր մարդանց դեմ գործեր են հարուցել, հիմնականում` անտեղի, անհիմն, անարդար: Մարդկանց են բանտ ուղարկել` Նիկոլին քննադատելու, հայհոյելու համար: Մարդկանց սեփականությունն են փորձել խլել: Մարդկանց տարիների աշխատանքն ու ունեցվածքն են ջուրը գցել: Մարդկանց զավակներին են մահվան բերան տարել: Մարդկանց ստեղծած կառույցներն են հիմնահատակ քանդել: Մարդկանց գործազուրկ են սարքել: Ոչինչ չեն արել մարդկանց կյանքը թեթեւացնելու համար, բայց ամեն ինչ արել են նրանց կյանքը բարդացնելու համար: Եվ հիմա զարմանում են, թե ինչու են մարդիկ իրենց ատում եւ իրենց հեռացումը երազում: Իհարկե` մի քանի հազար մարդ նաեւ «շահել» է սրանց գործունեությունից, առաջին հերթին՝ Ալիեւն ու Էրդողանը: Բայց մեզանում էլ կան մարդիկ, որոնք սրանց օրոք սկսել են տենդերներ շահել, փող աշխատել, բարձր պաշտոններ ու աշխատավարձեր ստանալ, տներ գներ: Իսկ ի՞նչ է շահել ՀՀ շարքային քաղաքացին այս 6 տարում` բացի վնասներից, վտանգներից, նվաստացումից ու կորուստներից:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930