Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ իշխանություններն անընդհատ բթացնում են հանրային զգոնությունը, թերարժեքության բարդույթ ձևավորում. «Փաստ»

Նոյեմբեր 07,2024 10:14

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գնալով ինֆորմացիոն հոսքերի կառավարումը և թիրախային քարոզչությունն ավելի մեծ տեղ են զբաղեցնում պետությունների վարած քաղաքականության շրջանակներում։ Եվ այս տեսանկյունից կարևոր է ադրբեջանական քարոզչության ուսումնասիրությունը և դրա հիման վրա հակադարձող տեղեկատվական դաշտի ձևավորումը։ Գաղտնիք չէ, որ ադրբեջանական պետական քարոզչությունը փորձում է ներկայացնել, թե իրենք շատ հզոր, նույնիսկ «համաշխարհային մակարդակի» պետություն ունեն, որը շատ ճկուն արտաքին քաղաքականութուն է վարում և բոլոր ուղղություններով հաղթանակներ է տանում։

Ու հիմա էլ Ադրբեջանում այնքան մեծ ինքնավստահության աստիճանի են հասել, որ կոնկրետ անցել են Հայաստանին սպառնալուն, ԵՄ-ում ՀՀ դեսպանին են սպառնում, իսկ Ադրբեջանի ԱԽՔ-ն էլ նշում է, թե Հայաստանին կարող են ստիպել, որ խաղաղության պայմանագիր ստորագրի ու իրենց պայմաններով։

Իսկ եթե Հայաստանն առաջնորդվի ռևանշիստական ձգտումներով, ապա բռունցքը կրկին գործի կդնեն։ Բայց Հայաստանում իրողություններին հակառակ քարոզչություն է տարվում։ ՀՀ իշխանություններն անընդհատ բթացնում են հանրային զգոնությունը, թուլացնում դիմադրողականությունն ու իբր խաղաղ, հանդարտ ապագա խոստանում։ Բայց ամենավատն այն է, որ իշխանության մաս կազմող ներկայացուցիչները նշում են ուղղակի, որ մենք ընդունակ չենք Ադրբեջանի դեմ կռվելու։ Եվ այդպես թերարժեքության բարդույթ են ձևավորում։ Այսինքն, Ադրբեջանից ինչ պահանջ դնեն, իրենք պետք է կատարեն։ Այս համատեքստում պատահական չէ, որ Փաշինյանն անընդհատ ժողովրդին վախեցնում է պատերազմով. եթե սահմանազատում չանեն ու հողեր չզիջեն, Ադրբեջանը նոր պատերազմ կսկսի, արդյունքնում նորից կկրկնվեն կատաստրոֆիկ իրադարձությունները։ Ու մեր հանրության մի զգալի հատվածն էլ տրվում է վախին ու ստիպված համակերպվում այն պայմանների հետ, որոնք առաջարկում են ՀՀ իշխանությունները։ Բայց այսպես երկար շարունակվելու դեպքում մեր պետականությունը իրոք կարող է հայտնվել իրադարձությունների զոհասեղանին։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930