Լրահոս
Օրվա լրահոսը

Պահպանողականության հերթական հաղթանակը

Նոյեմբեր 07,2024 10:00

Որպես քաղաքական կերպար՝ Դոնալդ Թրամփին ես պակաս եմ համակրում, քան Քամալա Հարիսին: Թրամփը կոպիտ է ընդդիմախոսների հետ, իր նախագահ լինելու ժամանակ հաճախ է հայտարարել բաներ, որոնք չէին համապատասխանել իրականությանը, լրագրողներին պիտակավորում էր համարյա այնպես, ինչպես որ դա անում են ՀՀ ԱԺ պատգամավորները եւ այլն: Բայց Թրամփի ընտրազանգվածն ինձ ավելի շատ է դուր գալիս, քան դեմոկրատներինը: Պահպանողական մոտեցումներն, իմ կարծիքով, ավելի «արժեքային» են եւ մնայուն, քան ծայրահեղ ազատական, «ձախական» հռետորաբանությունը:

Ավանդական ամերիկյան արժեքները, որոնք բխում են այդ երկրի Անկախության հռչակագրից, ի վերջո, կերտեցին այդ մեծ երկիրը, դարձրին այն ամենաբարեկեցիկ եւ ամենահզոր երկրներից մեկը: «Գլոբալ մասշտաբով» ժողովրդավարությունը (դեռ պետք է հասկանալ, թե ինչ է դա), ցանկացած ինքնության մերժումը կամ, օրինակ, երկու սեռի փոխարեն 154 սեռերի հաստատումը՝ այդ ամենը խոսակցություններ են, որոնք ինձ սրտամոտ չեն՝ նախ եւ առաջ այն պատճառով, որ դրանք հիմնված են էմոցիաների եւ ցանկությունների, ոչ թե իրականության մեկնության վրա:

Ենթադրում եմ, որ ամերիկացիների հարաբերական մեծամասնությունը նույնպես ոչ այնքան հավանում է Թրամփին, որքան չի հավանում այդ ինքնամոռաց «ձախականությունը»: Սենատում հանրապետականների հաղթանակը, հավանաբար, նույն պատճառն ունի: Իսկ Հարիսին ընտրողները ոչ այնքան հիացած էին դեմոկրատներով, որքան վախենում էին, որ Թրամփը կգա եւ ֆաշիստական ռեժիմ կհաստատի: Պարզվեց, որ առաջին հակառեյթինգը ավելի ուժեղ էր, քան երկրորդը: Բայց, քանի որ պայքարը հակառեյթինգների միջեւ էր (ում եք ավելի շատ ատում, ումից եք ավելի շատ վախենում), ապա ենթադրելի էր, որ ընտրություններն է՛լ ավելի են բեւեռացնելու ամերիկյան հասարակությունը, ինչպես որ դա եղավ նաեւ Վրաստանում եւ Մոլդովայում: (Մենք էլ, իհարկե, պակաս բեւեռացված չենք):

ԱՄՆ-ի, ինչպես եւ ցանկացած այլ կայացած երկրի քաղաքականությունը, մասնավորապես, Հարավային Կովկասում, մեծ տատանումների չի ենթարկվում վարչակազմերի փոփոխությունից: Այնպես որ’ Թրամփի նախագահ դառնալն ուղիղ ազդեցություն չի թողնի մեր խնդիրների վրա:

Միջնորդավորված ազդեցություն, այո, կլինի: Հույս կա, կարծում եմ, որ Թրամփն ավելի վճռական քայլեր կձեռնարկի՝ Ուկրաինայում պատերազմը կանգնեցնելու համար: Դեմոկրատներն, իհարկե, նույնպես այդ ուղղությամբ ջանքեր կգործադրեին, բայց՝ պակաս ակտիվ: Որքան արագ վերջանա պատերազմն Ուկրաինայում, այնքան լավ ինչպես մեզ, այնպես էլ ամբողջ աշխարհի համար: Իհարկե, պատերազմը չի ավարտվի 3 օրում, ինչպես խոստացել է Թրամփը: Դա զուտ նախընտրական հռետորաբանություն էր: Ինչպես եւ Արցախում «քրիստոնյաների էթնիկ զտման» մասին խոսքերը: Նման խոսքերին պետք չէ լուրջ վերաբերվել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Դավիթ says:

    Այս ընտրությունները ցույց են տալիս նաև ամերիկացիների և հայերի տարբերությունը՝ նրանք նախկինացավով չեն տառապում։ Ներկաները վա՞տն են, ուրեմն պետք է մերժել նրանց առանց «բայց»-երի, առանց «եթե»-ների։ Իսկ մեզ մոտ հակառակն է՝ ներկաներին վերընտրում ենք միայն նրա համար, որ հանկարծ նախկինները չգան իշխանության։

  2. Հայ says:

    Պետք չի շատ խորը պատճառներ ման գալ։
    Ամերիկացիները հանրապետականների ժամանակ աշխատում , հարստանում են, իսկ դեմոկրատների ժամանակ’ գոլորշին բաց թողնում։
    Առաջ երբ կյանքն ավելի դանդաղ էր 10 տարին մեկ էին փոխվում,հիմա’ 4 տարին մեկ։

  3. Լավատես says:

    Իդիոտես: Այս տերմինը ծագում է հունական ἰδιώτης (իդիոթես) բառից, որը սկզբում վերաբերում էր այն անձանց, ովքեր կենտրոնանում էին իրենց անձնական կյանքի վրա և չմասնակցում հանրային գործերին: Սա ենթադրում է քաղաքացիական պարտականությունների անտեսում և համայնքային քննարկումների մասին անտեղյակություն, ինչը հաճախ հանգեցնում էր նրանց ընկալման որպես անտեղյակ կամ գիտելիքների պակաս ունեցող անձանց: Տերմինը առաջացել է idios բառից, որը նշանակում է «անձնական» կամ «մասնավոր», ընդգծելով հանրային պարտականություններից հեռանալը:
    Պոլիտես: Հակառակ դեպքում, պոլիտես-ը վերաբերում է քաղաքացիերին, որոնք ակտիվորեն մասնակցում են իրենց համայնքի քաղաքական և սոցիալական կյանքին: Այս տերմինը ընդգծում է քաղաքացիական պարտականությունների կատարումը և հանրության բարօրության համար ներդրում ունենալու կարևորությունը: Պոլիտես լինելու գաղափարը կապված էր պատասխանատվության զգացման և համայնքային ինքնության հետ:

    Երբ իդոտոկրատիայից անցնենք պոլիտոկրատիային,կունենանք իսկական դեմոկրատիա: Էս այլասերված գլոբալիստների ձեռքում բոլոր բարձրաստիճան ղեկավարները խամաճիկներ են, եւ միայն պոլիտես ժողովուրդների միավորումն է ապահովում միավորված ժողովուրդների գոյությունը:

  4. Aha says:

    Americans were dissatisfied with their current leadership and although the alternative was not a particularly bright candidate, the anti-rating of this administration (Democrats) was sufficient for them to jump to the other side (Republicans).

    Now take Armenia, more than 5000 casualties (equivalent to over 500 000 American casualties if population proportions are taken into account) in the last 6 years, one big war (44 days) and at least 3 micro wars, the loss of about 25% of the territory under Armenian control (parts of Armenia and the totality of Karabakh). Even with all that, our prime minister’s rating remains relatively and by far the highest on the political spectrum. If elections were to occur tomorrow, the prime minister would be reelected with a landslide, a large margin like in 2021 (54% vs 21 % to the closest contender in fair and transparent elections, a huge gap that winning candidates in Denmark and Sweden can only dream of).

    Our people have chosen and thus, our leader is the fairest/most just thing to have happened to the Armenian people. Everything else is, as we say, Lyrica 🙂

  5. Ժողովուրդ,
    Կարդացեք արդյունքների տարբեր վերլուծությունները: Եվ փորձեք գաղափար կազմել թե ինչպես են իշխանափոխություն անում: Ահա մի լինկ https://www.theguardian.com/commentisfree/2024/nov/07/us-progressive-election-trump-maga, որը նաև ընդգծում է մամուլի արած ‘ներդրումը’ արդյունքներում: Նման է ‘արծրուն_հովհաննիսյան’ սինդրոմին` մի բան հրապարակվում է, այլ բան է տեղի ունենում: Մինչև ամեն ինչ ավարտվել է…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930