Թրամփն է հաղթել ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում: Նայում ենք սոցցանցերում հայոց արձագանքը: Կեսը խորը վշտի մեջ է: Հիմնականում նրանք, ովքեր իրենց, այսպես ասած, արևմտամետ են համարում: «Թրամփի հաղթանակը Ամերիկայի վերջն է», «Ամերիկացիները շատ արագ կփոշմանեն իրենց ընտրության համար», «Ամերիկան ընտրեց դեգրադացիայի ուղին» և այլն:
Էն մի մասն էլ ուրախությունից պար է գալիս: «Հեսա տեսեք՝ Թրամփն ինչ է անելու»:
…Հարգելիներս, պետք է հիասթափեցնենք ձեզ. Թրամփը ընտրություններում հաղթել է ամերիկացիների, այլ ոչ թե մեզ համար: Մենք նրա ցավ ու դարդերի մեջ չենք տեղավորվում: Նրանք, ովքեր ուրախացել են, շուտով կտխրեն, նրանք ովքեր տխրել են, էլի կշարունակեն տխրել: Քանի դեռ մենք մերը թողած, ուրիշների ընտրություններով ենք ապագա կերտում:
Հանգիստ նստեք տեղներդ, հանգիստ նստեք տեղներդ:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում