Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Նոյեմբերի 1-ին, ժ.17.55-ի սահմաններում Գյումրու շտապօգնության բուժաշխատողներից մեկը Մ․ Ք․-ն զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ 23-ամյա քաղաքացու ինքնազգացողության վատացման վերաբերյալ ահազանգ են ստացել և մոտեցել Գյումրիին հարակից Մայիսյան գյուղի տներից մեկը։
Քաղաքացին, տեսնելով իրեն, դանակով հարձակվել է ու սպառնացել է՝ «ինձ մոտիկ մի արի․ քեզ կվնասեմ»:
Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ 23-ամյա երիտասարդը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, հաշվառված է։
Նրան տեղափոխել են բուժման, իսկ կազմած փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզի քննչական վարչություն:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: