Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսն ընդունում է պարտությունը։
Գործող փոխնախագահը զանգահարել է նորընտիր նախագահ Թրամփին՝ նրան շնորհավորելու համար, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Հարիսին մոտ կանգնած անանուն աղբյուրին։
Ըստ աղբյուրի՝ փոխնախագահ Հարիսն ընդգծել է իշխանության անցնցում փոխանցման կարևորությունը։
Հարիսի աշխատակազմից տեղեկացնում են, որ Հարիսն այսօր ելույթով հանդես կգա իր ալմա մատեր «Հաուըրդ» համալսարանից։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: