Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բաբայանը գերիների վերադարձի հարցով ևս զբաղվում է, բայց փակագծեր չի բացում. «Ա1+»

Նոյեմբեր 06,2024 23:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Կարող են ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, բայց դա խաղաղության պայմանագիր չի լինի»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով իշխանությունների այն զգուշավոր լավատեսությանը, թե բացառված չէ, որ այս տարի COP-29 համաժողովի շրջանակներում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրվի։

Ս․Բաբայանը կարծում է, որ Հայաստանը պետք է միջոցներ գտնի և վերակառուցի իր միջպետական ճանապարհներն ու հարևաններին՝ այդ թվում՝ Ադրբեջանին առաջարկի դրանցով երթևեկել։ Եվ եթե Հայաստանը դառնա տարանցիկ երկիր, դա կլինի խաղաղության ամենաուժեղ երաշխիքը։ «2016 թվականին եմ Ղարաբաղում ասել, որ դուք հանձնվելու եք։ Հիմա ձեզ եմ ասում, սիրելի հայ ժողովուրդ, մենք լուրջ խնդիր ունենք և այս տարածաշրջանում չպետք է դառնանք կոկորդին մնացած փուշ։ Մեր ճանապարհները պետք է ստեղծենք ու բանակը կառուցենք»,- շեշտեց նա։

Ակնկալիքներ կան, որ այս ամիս Ադրբեջանում անցկացվելիք ՄԱԿ-ի՝ Կլիմայական փոփոխության COP-29 համաժողովի շրջանակներում այդ երկիրն ազատ կարձակի հայ ռազմագերիներին։ Ս․Բաբայանն ավելացրեց, թե գերիների վերադարձի հարցով ինքը ևս զբաղվում է, բայց չցանկացավ փակագծեր բացել․ «Ինձանից կախված ամեն ինչ անում եմ։ Մի քիչ էլ համբերեք, կտեսնեք, թե ինչ փոխանակում է լինելու»։

Անդրադառնալով 2020թ․ 44-օրյա պատերազմին՝ Ս․Բաբայանը հավելեց, Ադրբեջանի դրդմամբ Ղազախստանն ու Բելառուսը Ռուսաստանին ճնշել են, որ հայկական կողմին չաջակցի և հաղթելու հնարավորություն է ստացել։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930