Լրահոս
Օրվա լրահոսը

Դասագրքային օրինակ է, թե ինչպես չի կարելի իրագործել իրավապահ համակարգի աշխատանքը. Հայկ Մամիջանյան

Նոյեմբեր 06,2024 22:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի տպավորությամբ այսօր  «Իմնեմնիմի» հաղորդաշարի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի գործով դատական նիստին մեղադրող դատախազներն ամեն կերպ փորձեցին վկաներից կորզել իրենց ուզած ցուցմունքը:

«Ոչ մի դեպքում ընդունելի չէ վկայի վրա ճնշումը՝ ո՛չ քննիչի սենյակում, ո՛չ դատախազի կողմից դահլիճում: Բայց երբ որ քննիչն է փակ սենյակում փորձում ինչ-որ ճնշում կիրառել, եսիմ… Բայց երբ բաց դատարանում դատախազներն են ամեն ինչ անում՝ ուղղորդող հարցով կամ էմոցիոնալ ճնշում գործադրելով վկաների վրա, որ կորզեն իրենց անհրաժեշտ բառերը, լավագույնս նկարագրում է այս պահին ՀՀ-ում իրավապահ համակարգը: Սա դասագրքային օրինակ է, թե ինչպես չի կարելի իրագործել իրավապահ համակարգի աշխատանքը:

Կարծում եմ՝ գործն այսօր ավարտված պետք է լիներ, այսօրվանից ակնհայտ դարձավ, որ այստեղ գործ չկա: ՀՀ-ում սովորական դարձած քաղաքական հետապնդում է իրավապահ համակարգի օգտագործմամբ»,- դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Մամիջանյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930