Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով դատավորներ են նշանակվել:
Համաձայն հրամանագրերի՝ Կարինե Դավթյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, Արտակ Կարապետյանը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր։