Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետականների հաղթանակից ծայրահեղությունների գիրկը ընկնելն էլ ճիշտ չէ, հաստատ աշխարհի վերջը չէ. Արամ Սարգսյան

Նոյեմբեր 06,2024 22:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը գրում է.

«Ջո Բայդենը ճանաչեց հայոց ցեղասպանությունը, զսպեց նոր պատերազմը Հայաստանի դեմ՝ Ադրբեջանի հետ մտնելով առճակատման դաշտ։ Նա շատ հայանպաստ նախագահ է և շնորհակալություն Բայդենին ու դեմոկրատներին…

Միևնույն ժամանակ՝ Դոնալդ Թրամպը 2020-ին առաջարկեց սկանդինավ խաղաղապահներ, մենք հրաժարվեցինք։ Թրամպը քարոզարշավի ժամանակ խոսեց ՀՀ-ի մասին՝ խոստանալով խաղաղության հասնել, ԼՂ-ն անվանեց Արցախ, արցախահայությանն էլ՝ բռնի տեղահանվածներ, խոսեց քրիստոնյա եղբայրությունից և աջակցությունից…

Իհարկե, դեմոկրատները, մեր պարագայում, ավելի կանխատեսելի էին, բայց Հանրապետականների հաղթանակից ծայրահեղությունների գիրկը ընկնելն էլ ճիշտ չէ, հաստատ աշխարհի վերջը չէ… Նման տրամադրություններ տարածելը հիբրիդային պատերազմի համատեքստում է և նպատակ ունի ընկճել մեզ, միանշանակ ձեռնտու է թշնամուն։ Մեր պահվածքը պետք է լինի հակառակը, առավել ևս, որ ԱՄՆ-ը շահեր ունի աշխարհի ցանկացած երկրում, դրանք փոխկապակցված են և երկարաժամկետ…

ՀՀ-ի և ԱՄՆ-ի շահերը մեր տարածաշրջանում, բարեբախտաբար, համընկնում են ու դրանից օգտվելու հնարավորություն, անկասկած, կա, իսկ թե ինչքանո՞վ կօգտվենք, կախված է մեզնից, մեր ճիշտ աշխատանքից։

Աստված օրհնի Հայաստանը»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930