ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահը նպատակահարմար չի գտնում շնորհավորել ԱՄՆ նորընտիր նախագահին:
«Խոսքը ոչ բարեկամ երկրի մասին է, որն ուղղակիորեն և անուղղակիորեն ներգրավված է Ռուսաստանի դեմ պատերազմում»,- ինչպես հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»-ն, նշել է Պեսկովը։
Լրագրողի հարցին, թե արդյոք Մոսկվայի վերաբերմունքը կփոխվի՞, եթե Դոնալդ Թրամփը բարեկամական հայտարարություններ անի Ռուսաստանի վերաբերյալ, Պեսկովը պատասխանել է, որ Ռուսաստանը ԱՄՆ-ի հաղթանակած նախագահին ու նրա վարչակազմին կդատի նրանց կոնկրետ քայլերով։
ՌԴ ԱԳՆ-ից էլ հայտնել են, որ Ռուսաստանը կաշխատի ԱՄՆ նոր վարչակազմի հետ՝ կոշտ պաշտպանելով իր ազգային շահերը և կենտրոնանալով Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության բոլոր նպատակներին հասնելու վրա: