Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում 2 օր հետո չեն կարող քաղաքապետ ընտրել․ ավագանու նիստը հրավիրվել է օրենքի խախտմամբ

Նոյեմբեր 06,2024 18:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, որը 11 անդամ ունի, նոյեմբերի 8-ին արտահերթ նիստ է հրավիրել՝ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության օրակարգով։

«Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը, սակայն, գրություն է ուղարկել ՔՊ խմբակցությանը՝ նշելով, որ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության օրը որոշվում է համայնքի ավագանու կողմից՝ համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի 142․ 3 հոդված մասի 1-ին մասի (Տես փաստաթղթում)։

Կարեն Մալխասյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ թեև « Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը զբաղեցնում է ավագանու կազմի 1/3-ը, իրավունք ունի արտահերթ նիստ հրավիրելու, սակայն իրավունք չունի որոշելու համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նիստի օրը, դա որոշելու ու նշանակելու է ավագանին։

«Ապրելու երկիր» խմբակցությունը խելամիտ է համարում չմասնակցել նոյեմբերի 8-ին նախաձեռնված նիստին, որպեսզի չլեգիտիմացնի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ոչ իրավաչափ նախաձեռնությունը»,- մեզ հետ զրույցում փոխանցեց Կարեն Մալխասյանը։

Նա միաժամանակ հայտնեց, որ եթե նույնիսկ սահմանված ընթացակարգով նիստ հրավիրվի և ՔՊ-ն ներկայացնի համայնքի ղեկավարի իր թեկնածուին, «Ապրելու երկիրը» դարձյալ չի մասնակցի, որպեսզի չկրկնվի Երևանի սցենարը։

Լուսանկարը՝ Կարեն Մալխասյանի ֆեյսբուքյան էջից:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930