Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Վարդանյանը կարեւորել է Միջազգային քրեական դատարանի հետ համագործակցության խորհրդարանական հարթակը

Նոյեմբեր 06,2024 16:47

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նոյեմբերի 6-ին հանդիպել է Միջազգային իրավունքի եւ մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Ֆրեդերիկա Շվիգոֆերովային, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի ծրագրի պատասխանատու Ալեքսանդրա Լեյբովային եւ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ տնօրեն Արտակ Կիրակոսյանին:

Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրել են Միջազգային քրեական դատարանի կանոնադրության վավերացումից հետո քաղաքացիական հասարակության հետ իրականացրած  աշխատանքներում արձանագրված ձեռքբերումները: Նրանք  խոսել են մասնավորապես օրեր առաջ տեղի ունեցած թրեյնինգի արդյունքների մասին, որը կազմակերպվել էր Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների համար:

Ֆրեդերիկա Շվիգոֆերովան անդրադարձել է տարբեր երկրների փորձին, Միջազգային քրեական դատարանի կանոնադրության վավերացումից հետո ընդունվելիք անհրաժեշտ օրենսդրության առանձնահատկություններին:

Վլադիմիր Վարդանյանը հյուրերի խնդրանքով ներկայացրել է Հայաստանում վավերացման գործընթացի առանձնահատկությունները: Անդրադառնալով ՀՀ-ում իմպլեմենտացիոն օրենսդրության մշակմանը՝ հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ արդեն կազմակերպվել է արտագնա մեկ քննարկում Միջազգային քրեական դատարանի հետ համագործակցությանն առնչվող օրենսդրության մշակման հիմնական խնդիրների վերաբերյալ: Նշվել է, որ ակտիվ համագործակցում են ՀՀ արդարադատության նախարարության եւ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի հետ:

Վլադիմիր Վարդանյանը կարեւորել է Միջազգային քրեական դատարանի հետ համագործակցության խորհրդարանական հարթակը:

Հանդիպմանը քննարկվել են նաեւ Միջազգային քրեական դատարանի վերաբերյալ  իրազեկվածությունը բարձրացնելուն առնչվող մի շարք հարցեր:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930