Լրահոս
Օրվա լրահոսը

Նախաձեռնությունը կաջակցի կառավարությանը՝ բացահայտելու առաջնահերթ ոլորտներում կիբեռանվտանգության կարողությունների բարելավման համար հրատապ քայլերը

Նոյեմբեր 06,2024 16:22

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Համաշխարհային բանկը, Միացյալ Թագավորության կառավարության և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համագործակցությամբ այսօր մեկնարկել է «Հայաստանում կիբեռանվտանգության հասունության գնահատում » նախաձեռնությունը:

Բացման խոսքով հանդես են եկել Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալահերը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Գեւորգ Մանթաշյանը և Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի Կառավարման փորձագետ Արման Վաթյանը։ Նախաձեռնությունն ուղղված է Հայաստանում կիբեռանվտանգության հասունության գնահատմանը, համապատասխան քաղաքականության մշակմանը։

Համահունչ լինելով Հայաստանում թվայնացման արագացման՝ որպես աճի, ճկունության և ներառման շարժիչ ուժի կառավարության տեսլականին, այս նախաձեռնությունը կաջակցի ՀՀ Կառավարությանը՝ բացահայտելու առաջնահերթ ոլորտներում կիբեռանվտանգության կարողությունների բարելավման համար հրատապ քայլերը՝ նպաստելով նաև թվային ծառայությունների կիրառման նկատմամբ վստահության բարձրացմանը: Գործողությունը կօգտագործի այնպիսի գլոբալ գործիքներ, ինչպիսին է «Կիբեռանվտանգության կարողությունների հասունության մոդելը»՝ գնահատելու կիբեռանվտանգության խոցելիությունն ու ուժեղ կողմերը ազգային մակարդակով և կատարելագործման վերաբերյալ համապատասխան առաջարկություններ կտրամադրի Հայաստանի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը հետագա կիրառման համար:

Գործողությունը նաև կգնահատի հանրային ծառայությունների մատուցման թվայնացման փուլումգտնվող  հիմնական ոլորտների կիբեռանվտանգության հասունությունը, որպեսզի կառավարությունը կարողանա գործարկել իրենց կիբեռանվտանգության զարգացման շրջանակները, ներառելով համակարգման մեխանիզմների կիբեռանվտանգության միջադեպերի արձագանքման նորաստեղծ ազգային թիմը (am-cert.am):  Գնահատման հիման վրա կտրամադրվեն կիրառելի առաջարկություններ՝ հայտնաբերված բացերն ու խոցելիությունները լրացնելու և Հայաստանում կիբեռանվտանգության և թվային ճկունության ամրապնդման ճանապարհային քարտեզ մշակելու համար:

Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930