Լրահոս
Օրվա լրահոսը

Սեղմել ԱՄՆ մեկնած ձեռքը և ապացուցել, որ ՀՀ-ն կարող է դառնալ Ազատ աշխարհի հուսալի դաշնակիցը Հարավային Կովկասում.հայտարարություն

Նոյեմբեր 06,2024 16:07

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Պահպանողական կուսակցությունը շնորհավորում է ԱՄՆ պահպանողականներին նախագահական և խորհրդարանական ընտրություններում պարոն Դոնալդ Թրամփի և Հանրապետական կուսակցության հաղթանակի կապակցությամբ։

Լիահույս ենք, որ ՀՀ և ԱՄՆ արժեհամակարգային, քաղաքական և տարածաշրջանային շահերի համադրումը նոր լիցք կհաղորդի հայ-ամերիկան հարաբերություններին՝ ի շահ ՀՀ անկախության և ժողովրդավարության։

ՀՀ իշխանություններին կոչ ենք անում՝ գոնե այս անգամ սթափ գնահատել աշխարհաքաղաքական հնարավորությունները, վստահ սեղմել ԱՄՆ մեկնած ձեռքը և համարժեք քայլերով ապացուցել, որ ՀՀ-ն կարող է դառնալ Ազատ աշխարհի հուսալի դաշնակիցը Հարավային Կովկասում։

Պահպանողական կուսակցության կենտրոնական խորհուրդ

ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930