Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահ ընտրվելու կապակցությամբ.
Շնորհավորում եմ իմ ընկեր Դոնալդ Թրամփին, որը մեծ պայքարից հետո հաղթեց ԱՄՆ նախագահական ընտրություններում և վերընտրվեց ԱՄՆ նախագահի պաշտոնում։ Այս նոր դարաշրջանում, որը կսկսվի Ամերիկայի ժողովրդի ընտրությամբ, մենք հուսով ենք, որ Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները կամրապնդվեն, և տարածաշրջանային և գլոբալ ճգնաժամերն ու պատերազմները, հատկապես Պաղեստինի հարցը և Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը, կավարտվեն։
Ես հավատում եմ, որ ավելի շատ ջանքեր կգործադրվեն ավելի արդար աշխարհի համար: Հուսով եմ, որ ընտրությունները շահավետ կլինեն ԱՄՆ-ի բարեկամ, դաշնակից ժողովրդի և ողջ մարդկության համար։
«Թուրքիան այսօր» լրատվական ալիք