Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախ ԱՄՆ ընտրությունների արդյունքներից՝ հայ ժողովրդի խնդիրը մնում է նույնը. Հրանտ Տեր-Աբրահամյան

Նոյեմբեր 06,2024 15:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Քաղաքագետ Հրանտ Տեր-Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Անկախ ԱՄՆ ընտրությունների արդյունքներից՝ հայ ժողովրդի խնդիրը մնում է նույնը:

Պայքարել և հաղթել մեզ 2016 -ից պարտադրած ու ցայսօր չավարտված Անկախության պատերազմում:

Այո` չավարտված ու այո` հաղթել:

Այս պատերազմում Հայաստանի դեմ օգտագործվող գլխավոր գործիքը եղել, մնում է ու մնալու է Ադրբեջանի բանակը: Ուրիշ ոչ մի ռազմական գործիք չկա ու չի լինելու:

Դրա համար հայ ժողովրդի խնդիրը եղել ու մնում է` ունենալ այնպիսի պաշտպանության համակարգ, որն ի զորու կլինի հաղթել Ադրբեջանի ԶՈՒ-ին: Սրանից հետո են միայն գալիս մնացած խնդիրները, որոնք նույնպես կարևոր են բայց առանց սրա` անլուծելի:

Ով ասում է, մենք չենք կարող, մենք թույլ ենք, բա ինչ անենք, չի հասկանում խնդրի էությունը:

Նման պատմական իրավիճակներում` չեն հարցնում ինչ են կարող և անկարող ժողովուրդները:

Եվ ոչ մի ժողովուրդ պատմության մեջ հանուն իր անկախության պայքարում չի լինում և չի եղել ավելի ուժեղ քան իր թշնամիները: Անկախության պայքարը հենց նա է, որ հաղթում ես քո թվացյալ կարողությունից վեր: Եթե սա չեք հասկանում, ոչինչ չեք հասկանում պատմությունից:

Հայ ժողովուրդն ունի այս ճանապարհին լրջագույն խոչընդոտ:

Եվ դա դրսում չէ, ալ ներսում է:

Ներկա կառավարությունն իր պարտվածի հոգեբանությամբ և կարգավիճակով չի կարող առաջնորդել անկախության պայքարը:

Նույնը բնականաբար ներկա տիտղոսավոր ընդդիմությունն է, որի ամբողջ այլընտրանքը ներկա կուրսին «արժանապատիվ խաղաղությունն է», այսինքն` «մենք Նիկոլից լավ կբանակցենքը»: Բայց ոչ երբեք` անկախության պայքարի կարգախոսը:

Հաղթելու համար պայքարում, հայ ժողովրդին անհրաժեշտ է ձևավորել իրապես հայկական հզոր քաղաքական կազմակերպություն, և իրացնել ազգային հեղափոխություն:

Դա այդքան բարդ չէ, որքան թվում է:

Պետք է միայն գիտակցություն, կամք, նվիրում և հրաժարում բոլոր տեսակի փախուստի ճանապարհներից և պատրանքներից:

Թրամփի հաղթանակն ունի այդուհանդերձ մի լավ կողմ:

Անհեթեթ մարդկանց անհեթեթ հույսերը, որոնք քարոզում էին հայ ժողովրդին` նրա մասին, որ փրկությունը գալու է դրսից և հնարավոր է առանց Ադրբեջանի բանակին հաղթելու, գոնե այդ անհեթեթ հույսերից առավել հզորը հիմա հոդս է ցնդելու:

Քարոզողներն էլ պետք է կողմնորոշվեն` կամ պատրաստվում են հանուն Անկախության իրական ոչ փուչիկ պայքարի, կամ էլ թող իրենց բոլշևիկ պապերից մնացած կարմիր դրոշները հարթուկեն, ու սպասեն:

Իսկ ում համար Անկախությունն իրական արժեք է, թող միայն ուրախանա, որ իրեն իր կյանքում կարող է բախտ վիճակվել մասնակցել հանուն Անկախության իրական պայքարի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930