Լրահոս
Օրվա լրահոսը

«Կա անհրաժեշտություն զարգացնելու երկաթուղային տրանսպորտի շուրջ Իրանի հետ համագործակցությունը»

Նոյեմբեր 06,2024 15:33

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Քրիստինե Ղալեչյանն ու Արմեն Սիմոնյանն ընդունել են ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին իրանական վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներ։
Նրանք Հայաստանում են ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից կազմակերպված «Հայաստան-Իրան. Համագործակցության ընթացքն ու նոր հեռանկարները» խորագիրը կրող փորձագիտական աշխատաժողովի շրջանակներում:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և ավելացրել, որ ներկաներն այն մարդիկ են, որոնք Իրանում լուրջ ազդեցություն են ունենում Հայաստանի նկատմամբ կարծիքի ձևավորման հարցում։

ՏԿԵ նախարարի տեղակալները ներկայացրել են Հայաստան-Իրան համագործակցության առաջնահերթությունները, այս պահին ընթացող և առաջիկայում նախատեսվող ծրագրերի մանրամասները։

Քրիստինե Ղալեչյանը խոսել է Հյուսիս-հարավ ծրագրի և դրա բաղադրիչների կարևորության մասին, ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և հատուկ շեշտադրել Մեղրիի սահմանային հատվածում նոր կամրջի կառուցման կարևորությունը։

Տրանսպորտի ոլորտը համակարգող ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշել է, որ որ Իրանի հետ կա հաջողված համագործակցություն օդային տրանսպորտի ոլորտում։ Սիմոնյանը նաև շեշտադրել է հայկական և իրանական ընկերությունների կողմից երկկողմ բեռնափոխադրումներ իրականացնելու կարևորությունը։

Նախարարի տեղակալը, միևնույն ժամանակ ընդգծել է, որ կա անհրաժեշտություն զարգացնել երկաթուղային տրանսպորտի շուրջ համագործակցությունը։

Իրանի վերլուծական կենտրոնների ներկայացուցիչները ՏԿԵ նախարարի տեղակալներին ուղղել են մի շարք հարցեր, որոնք ստացել են սպառիչ պատասխաններ։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930