Նոյեմբերի 8-ին Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում մեկնարկում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը, որին մասնակցելու է 404 շախմատիստ:
Հայաստանը ներկայացված է լինելու 20 մասնակցով, որոնց թվում են գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը, Արամ Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուել Պետրոսյանը, Էմին Օհանյանը եւ Մամիկոն Ղարիբյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ