Հանրապետության հրապարակում արդեն սկսվել են ամանորյա լուսավորում ապահովելու աշխատանքները:
«Առավոտի» հարցին՝ արդյոք օգտագործվում են շենքերի վրա նախորդ տարիների՞ն արված անցքերը, թե՞ նոր անցքեր են արվել՝ ամանորյա ձեւավորումը դարձյալ իրականացնող «Սինեմարտ» ՍՊԸ հանրային կապերի պատասխանատու Լեւոն Սարդարյանը պատասխանեց. «Օգտագործվելու են միայն ու բացառապես նախորդ տարի արված անցքերը։ Որևէ այլ միջամտություն նախատեսված չէ»:
Լուսանկարները՝ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԻ
Կարդացեք նաև