Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

2025-ի բյուջեի պաշտպանական ծախսերը 20 տոկոսով կգերազանցեն 2024-ի բյուջեով սահմանված պաշտպանական ոլորտի ծախսերը․ Վահե Հովհաննիսյան

Նոյեմբեր 06,2024 14:13

«2025-ի կապիտալ ծախսերի շուրջ 56 տոկոսն ուղղվելու է պաշտպանության ոլորտին։ Այս ծախսերը կկազմեն 664 միլիարդ դրամ և դրանք 20 տոկոսով կգերազանցեն 2024-ի բյուջեով սահմանված պաշտպանական ոլորտի ծախսերը»,- ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով 2025-ի բյուջեի նախագիծը։

Նախարարը նշեց՝ 5,6 տոկոս տնտեսական աճ է պլանավորվում և 2025-ին տնտեսական աճը պայմանավորված կլինի հիմնականում ներքին պահանջարկով և արտահանման աճով։ Վահե Հովհաննիսյանը նշեց․ «Դեֆիցիտը կկազմի 5,5 տոկոս, և կարծում ենք՝ այս պայմաններում մենք ունենալու ենք կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշի ավելացում մինչև 53,5 տոկոս, սակայն կարծում ենք՝ տարբեր ռիսկերի նյութականացման պարագայում մենք կունենանք 60 տոկոսից ցածր մակարդակ։ Պարտքը կկայունացնենք 54 տոկոսի շրջանակներում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930