Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկվում է պարզեցնել դեբիտորական պարտավորություններն անհուսալի ճանաչելու հետ կապված վարչարարությունը

Նոյեմբեր 06,2024 14:07

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գործող կարգավորումներով շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամուտից նվազեցվում են անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման համար պահուստին կատարվող մասհանումները: 100 հազար դրամը գերազանցող ընդհանուր գումարով դեբիտորական պարտքը համարվում է անհուսալի՝ դեբիտորական պարտքի գումարը բռնագանձելու պահանջը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ դատական ակտի՝ օրինական ուժի մեջ մտնելու օրվանից:

Առաջարկվում է բարձրացնել 100.000 դրամի շեմը՝ սահմանելով 300.000 դրամ:

Հարկային օրենսգրքում փոփոխություն նախատեսող օրենքի նախագիծն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է առաջին ընթերցմամբ: Առաջարկվող կարգավորումները ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը:

Նախարարը մանրամասնել է նաեւ շեմի բարձրացման հիմնավորումը: Նրա խոսքով գործող կարգավորումն ուժի մեջ է մտել 2002 թվականից դեկտեմբերի 31-ից եւ գործում է մոտ 21 տարի: Նշված ժամանակահատվածում գնաճի ցուցանիշը կազմել է 113.74 տոկոս, որով ճշգրտելու դեպքում միայն 100.000 դրամը կկազմեր 224.000 դրամ:

300 հազար դրամը գերազանցող ընդհանուր գումարով դեբիտորական պարտքը համարվելու է անհուսալի` դեբիտորական պարտքի գումարը բռնագանձելու պահանջը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից կամ դատարանի կողմից արձակված վճարման կարգադրության` օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ ստանալու օրվանից կամ դեբիտորական պարտքի գումարի բռնագանձման պահանջով նոտարի կողմից արձակված կարգադրության կողմերի համար պարտադիր դառնալու օրվանից կամ դեբիտորական պարտքի բռնագանձման պահանջը քննած արբիտրաժային տրիբունալի կողմից վճիռ կայացնելու օրվանից:

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում նախատեսող օրենքի նախագիծը` ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի ներկայացմամբ: Առաջին ընթերցումից հետո փոփոխություններ չեն եղել:

Երկրորդ ընթերցմամբ է քննարկվել նաեւ պատգամավորներ Բաբկեն Թունյանի եւ Նարեկ Զեյնալյանի հեղինակած Հարկային օրենսգրքում առաջարկվող լրացումը:

Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո ի գիտություն է ընդունվել Կառավարության առաջարկը: Ըստ Բաբկեն Թունյանի՝ նախորդող ժամանակահատվածում պարտքի վերաբերյալ տեղեկանքի ներկայացման կարիք այլեւս չկա, քանի որ օնլայն համակարգով երեւում է՝ մեքենայի տերը պարտավորություն ունի, թե՝ ոչ: Դրանով պայմանավորված էլ վերոնշյալ դրույթը հանվում է: Օրենքի նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանվել 2025 թվականի հուլիսի 1-ը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծերը եւս արժանացել են հանձնաժողովի հավանությանը:

Հանձնաժողովի նիստում ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ամփոփվել է «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումները:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930