Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեմոկրատների հույսը Ներկայացուցիչների տունն է». The Wall Street Journal

Նոյեմբեր 06,2024 13:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Կորցնելով վերահսկողությունը Սենատում և գրեթե տանուլ տալով նախագահության համար պայքարը՝ դեմոկրատների հույսը Ներկայացուցիչների տունն է, որտեղ կուսակցությունը փորձում է մեծամասնություն հաստատել փոքր առավելություն ունեցող հանրապետականների նկատմամբ», — գրում է The Wall Street Journal-ը։

Գործող Ներկայացուցիչների տունը վերահսկվում է հանրապետականների կողմից՝ անդամների 220-212 հարաբերակցությամբ։

435 անդամից բաղկացած մարմնում մեծամասնություն հաստատելու համար անհրաժեշտ է առնվազն 218 ներկայացուցիչ։

Սակայն, ըստ The Wall Street Journal պարբերականի՝ այս պահին առաջատար են հանրապետականները՝ 194 ընտրված ներկայացուցիչով։ Դեմոկրատներից առայժմ 173 ներկայացուցիչ է ընտրվել:

Ավելի վաղ, հաղթանակ արձանագրած նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ իր առաջնորդած կուսակցությունը վերահսկողություն կունենա Ներկայացուցիչների տանը նույնպես։

Եթե օրենսդիրի ստորին պալատում հանրապետականները պահպանեն մեծամասնությունը, դա կլինի 2016-ի ընտրություններից հետո առաջին դեպքը, երբ և’ Սպիտակ տանը, և’ Սենատում և’ Ներկայացուցիչների տանը հանրապետականներն են իշխում։

Նորընտիր Կոնգրեսի լիազորությունները մեկնարկում են 2025 թվականի հունվարի 3-ին։

Նախագահի պաշտոնի ստանձնման օր է նշանակված հունվարի 20-ը։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Քարտեզը՝ The Wall Street Journal-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930