Լրահոս
Օրվա լրահոսը

«Գործերից մեկը տեսել եմ Մոսկվայում». Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել են նկարչի կտավները՝ մոտ 500 հազար դոլարի. «Հրապարակ»

Նոյեմբեր 06,2024 10:52

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել են նկարչի շուրջ 500 հազար դոլար արժողությամբ 7 կտավները։ Քոչարի որդին՝ կինոռեժիսոր, սցենարիստ Ռուբեն Քոչարը, այս մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։ «Հրապարակ»-ի հետ զրույցում Ռուբեն Քոչարն ասաց, որ այդ գործերը պատկանում են իրեն, որը պայմանագրով ի պահ էր տվել թանգարանին՝ ցուցադրության համար։

«Երվանդ Քոչարի թանգարանում շատ մութ գործեր են կատարվում։ Ես պայմանագրով այդ գործերը հանձնել էի թանգարանին՝ ի պահ, ցուցադրության համար, որ երբ ուզեմ, հետ վերցնեմ։ Եկել է ուզելու պահը, ասում են՝ չկա, մոտ 7 գործ անհետացել է։ Ինձ պատկանող գործերից մեկը տեսել եմ Մոսկվայում, մի կոլեկցիոների մոտ։ Սա էլ մի ուրիշ պատմություն է։ Հեռուստացույցով տեսա, թե ինչպես է այդ կոլեկցիոներն իմ նկարը նվիրում մեր եկեղեցուն։ Ամբողջը սկսվեց այդտեղից։ Թանգարանին դիմեցի, հարցնում եմ՝ բա մյուս գործերն ո՞ւր են, ասում են՝ չկան, չգիտենք ուր են»,- պատմեց Քոչարի որդին։ Ռուբեն Քոչարը կարծում է, որ այդ գործերի մի մասը վաճառվել է ԿԳՄՍՆ-ին, մի մասը՝ մասնավորի։

ՀՀ քննչական կոմիտե հաղորդումը ներկայացրել է դեռեւս տարեսկզբին։

Լիա ՍԱՐԳՍՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930