Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺԴ կուսակցության առաջարկը Եվրաինտեգրման հանրաքվեի առնչությամբ

Նոյեմբեր 06,2024 09:44

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Եվրաինտեգրման հանրաքվեի կազմակերպմանը աջակցելու հարցը կարող է լակմուսի թուղթ դառնալ հստակ պարզելու թե ով ով է, ում շահերին է ծառայում և ում հետ հետագայում կարելի է համագործակցել:

ԱԺԴ կուսակցության առաջարկը

Հարգելի գործընկերներ Ժամանակն է վերջապես խոստովանել, որ 44-օրյա պատերազմում կրած պարտության և հետագայում թույլ տված սխալների պատճառով, մենք այնպիսի ծանր վիճակի ենք հասել, որ սակավաթիվ՝ 2,5 միլիոն բնակչությամբ, հնամաշ քայքայված տնտեսությամբ մեր երկիրը՝ նույնիսկ անկախ նրանից ով կգա իշխանության, մեկ է միայն իր ուժերով առաջիկա տասնամյակում էլ ի վիճակի չի լինի բավարար չափով միջոցներ հատկացնել, արդիականացնել կարգի բերել պաշտպանության իր համակարգը՝ դուրս գալ կործանարար այս կախվածությունից:

Եվ խնդիրը միայն հայաստանաբնակներինը չէ: Ապազգայնացման այն գործընթացի քարոզը, որ այժմ պարտադրվում է, շուտով կբերի նրան, որ կշեռքի նժարին կդրվի ոչ միայն մեր երկրի ինքնիշխանության, այլ ողջ Հայության լինել չլինելու հարցը:

Կործանման եզրին ենք հասել: Մեզ որակապես նոր տիպի, նոր լուծում է պետք: Եվ այժմ գոնե պետք է հասկանանանք, որ առանց ողջ հայության ջանքերի համախմբման, առանց բարին կամեցող երկրների հետ մեր հարաբերությունների կարգավորման, նրանց օգնության ապահովման՝ մեր երկրի ուժերով միայն ի վիճակի չենք, չենք կարող դիմանալ:

Հաշվի առնելով այն, որ աշխարհաքաղաքական այս գերբարդ իրավիճակում, երբ քաղաքակիրթ աշխարհը Ուկրաինայում անզիջում պայքարի մեջ է մտել ավտորիտար, կայսերապաշտ Կրեմլի հետ և առաջիկայում արմատական շատ լուրջ փոփոխություններ են սպասվում: Եվ երբ երկու կողմերն էլ մեզանից պահանջում են իրենց կողմը անցնել: Իսկ մենք էլ այլոց աջակցության խիստ կարիքը ունենք, մենք պետք է առաջին հերթին այդ հարցում հստակ կողմորոշվենք:

Որոշենք՝ մեր ողջ ժողովրդի ներկայի և ապագայի վրա այս կամ այն կողմի ընտրությունը ինչպես կանդրադառնա: Նրանցից ում և ինչքան կարելի է վստահել: Ումից և իրականում ինչ օգնություն կարող ենք ստանալ: Մեզնից էլ նրանք ինչ կպահանջեն: Հակադիր կողմը այդ դեպքում ինչ վտանգավոր քայլերի կարող է դիմել: Աշխարհասփյուռ հայության ուժերի համախմբմանը մեր այդ ընտրությունը որքանով կնպաստի:

Ողջունելով հասարակական, քաղաքական մեր որոշ ուժերի նախաձեռնությունը՝ եվրաինտեգրման հայտ ներկայացնելու պահանջով համաժողովրդավարական հարցում կազմակերպել: Եվ դրանով պարտադրել իշխանություններին, որ դեպի քաղաքակիրթ աշխարհը գնալու որոշումը վերջապես ընդունեն.

Գտնելով, որ հեղափոխական զարգացումների այս դարում այդ աշխարհի մասն կազմելու, անդամագրվելու հնարավորությունը այժմ իրոք առկա է.

Եվ այդ որոշման ընդունումը և մեր երկրի, և մեր ողջ Հայ ժողովրդի՝ ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային շահերից է անմիջականորեն բխում.

Եվ այն էապես կնպաստի մեր պաշտպանական համակարգի ամրապնդմանը, ինքնիշխանության, անվտանգության ապահովմանը.

Կսահմանափակի, նվազագույնի կհասցնի Ռուսաստանից սպասվող վտանգները.

Պայմաններ կստեղծի նաև, որ կարողանանք աշխարհով մեկ համախմբել, ի մի բերել մեր ժողովրդին հավաքական ողջ ներուժը.

Եվ ձևավորենք նպատակային գործունեության ունակ համազգային կառույցների մեր միաձուլ համակարգը՝ իր ինքնապաշտպանության կազմակերպման համահայկական ռազմականացված կազմավորումով.

Եվ համոզված, որ հանրաքվեի ժամանակ մեր ժողովուրդը եվրաինտեգրման ուղին ընտրելու որոշումը կկայացնի.

 Ազգային ժողովրդավարների դաշինք կուսակցությունը՝

Դիմում է մեր բոլոր հասարակական, քաղաքական ուժերին, համազգային ազդեցիկ կառույցներին հետևյալ կոչ, առաջարկներով.

1.Քննարկելով կողմ և դեմ բոլոր փաստարկները, կողմնորոշման այդ հարցում իրենց դիրքորոշման մասին որոշում ընդունեն և այդ մասին տեղեկացնեն հանրությանը.

2.Բոլոր այն կազմակերպություններին, որոնք կընդունեն քաղաքակիրթ աշխարհին մաս կազմելու անհրաժեշտության մասին որոշում՝ առաջարկվում է կապեր հաստատելով իրար հետ, նպաստավոր պայմաններ ստեղծեն, որ կարողանան ձևավորել ջանքերի համատեղման, ուղղորդման, կարգավորման միասնական շտաբ՝ որը

ա) Եթե Ազգային ժողովը հանրաքվե նշանակելու մասին պահանջվող որոշումը չընդունի, միացյալ ուժերով միջոցներ կձեռնարկի, որպեսզի հանրաքվեի անցկացումը պարտադրելու համար անհրաժեշտ 300 հազար ստորագրությունները հավաքվեն.

բ) Հանրաքվեի ժամանակ կաջակցի, կկազմակերպի և ակտիվորեն կմասնակցի քարոզարշավին, որպեսզի եվրաինտեգրմանը այո ասողների քանակը աճի.

գ) Խնդիր դնելով նպաստել, որ առաջիկա Ազգային ժողովի ընտրություններում արևմտամետ կողմնորոշմամբ պատգամավորները մեծամասնություն կազմեն.

քայլեր կձեռնարկի, որ հետագայում վերը նշված այդ ուժերը փոխհամաձայնության գալով ձևավորեն նախընտրական հզոր դաշինք:

Արշակ ՍԱԴՈՅԱՆ

Ազգային ժողովրդավարների դաշինք կուսակցության նախագահ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930