Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին պատգամավորի կոչերը դիտարկվել են Նիկոլ Փաշինյանի հասցեին ուղղված բռնության կոչ

Նոյեմբեր 05,2024 23:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ես  որեւէ հարցազրույցում որեւէ սպառնալիք չեմ հնչեցրել, ասել եմ իրականությունը տվյալ քաղաքական իրավիճակում. ինչ է տեղի ունենում մեր երկրում ու ինչպիսի քայլեր են պետք: Եթե մեր երկրում կան մարդիկ, որոնք սպառնալիքներ են հնչեցնում, նրանք իրավապահ մարմիներում են եւ այն մարդիկ, որոնք արտաքին ուժերի ու նրանց ֆինանսական աջակցության միջոցով Հայաստանում զավթել են իշխանությունը: Սահմանադրական կարգի բռնի տապալում է տեղի ունեցել վեց տարվա ընթացքում մի քանի անգամ: Սրանց համար ո՛չ  Սահմանադրություն կա, ո՛չ գործող օրենքներ: Կա միայն իրենց քմահաճույքների իրականացում ու արտաքին ուժերի կողմից ուղղորդված ու ծրագրավորված ՀՀ պետականության հիմքերը քանդելու գործողություններ»,- Aravot.am-ին ասաց ԱԺ նախկին պատգամավոր Արամազդ Զաքարյանը՝ անդրադառնալով իրեն վերագրվող բռնության կոչերն ու սպառնալիքները, որոնք հնչեցրել է Նիկոլ Փաշինյանի հասցեին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ի LIVENEWS-ի՝ «Հոգեվարքի մեջ գտնվողը միշտ փորձում է խրախճանքներ ստեղծել» խորագրով թողարկման ժամանակ ԱԺ նախկին պատգամավոր Արամազդ Զաքարյանի՝«Արթնանալ է պետք, ոտքի կանգնել եւ ցանկացած գնով սրանց իշխանությունից հեռացնել» կոչերը իրավապահները դիտարկել են բռնության կոչեր Նիկոլ Փաշինյանի հասցեին:

Մեր տեղեկություններով՝ Քննչական կոմիտեն քննարկում է վարույթ նախաձեռնել-չնախաձեռնելու հարցը:

«Եթե մեր երկրում կան մարդիկ, որոնց պետք է սահմանադրական կարգը տապալելու կամ բռնության կոչեր անելու համար դատապարտեն կամ նրանց մեղադրանք առաջադրեն,  նրանք ձեր նշած իշխանության վերին օղակներում ծվարած մարդիկ են»,- հավելեց նախկին պատգամավորը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930