Հանրային տրանսպորտից օգտվողների համար ոչ միայն վճարման համար պարտադիր դարձած 100 դրամանոց կոպեկներ չգտնելն է խնդիր դարձել, այլեւ ավտոբուսներում Telcell QR կոդերով ուղետոմսերը:
Այսօր առավոտից 99, 3, 11 երթուղիները սպասարկող ավտոբուսներում Telcell տերմինալները տարբեր ժամանակահատվածներում չէին աշխատում, քաղաքացիները չէին կարողանում QR կոդերով ուղետոմսերով վճարումներ անել, այդ ընթացքում վճարումը հնարավոր չէր կատարել նաեւ Telcell wallet հավելվածի միջոցով:
Վճարման ծրագրի խափանման արդյունքում տասնյակ քաղաքացիներ պարզապես անվճար երթեւեկել են՝ վարորդներին հայտնելով, որ 100 դրամանոց կոպեկ չունեն: 99 երթուղին սպասարկող ավտոբուսներից մեկի վարորդն էլ օգտվելով իրավիճակից կատակել է՝ ասելով, որ եթե այսպես շարունակվի, ավտոբուսի վրա փակցնելու է՝ բարեգործական նշումը՝ Բարեգործական ՔՊ :
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ