Լրահոս
Օրվա լրահոսը

«Գռզո Պլազա» ՍՊԸ-ի գործով դատական նիստը հետաձգվեց հայցվոր կողմի խնդրանքով

Նոյեմբեր 05,2024 20:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Ռուդոլֆ Ավագյանի նախագահությամբ այսօր շարունակվեց ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ «Գռզո Պլազա» ՍՊԸ, երրորդ անձ ՀՀ կադաստրի կոմիտե՝ պայմանագիրն անվավեր ճանաչելու եւ անվավերության հետեւանքներ կիրառելու պահանջների մասին դատական նիստը:

Հիշեցնենք, որ պատասխանող կողմի միջնորդությամբ նախորդ դատական նիստը հետաձգվել էր այն հիմնավորումով, որ պետք է ներկայացվի հայցային վաղեմության միջնորդություն, քանի որ վիճարկվում է 1995 թվականի պայմանագիրը եւ այդ պայմանագրի մասին դատախազության իմանալու հանգամանքը:  Վերջինը իր հայցում նշել էր, որ դրա մասին տեղեկացվել  է, մասնավորապես, 2022 թվականին Ազգային արխիվի կողմից ստացված գրություններից:

Պատասխանող կողմի ներկայացուցիչ Գորիկ Միրզոյանն Aravot.am-ին ասաց. «Այդ հանգամանքից օգտվելով՝ մենք ներկայացրեցինք հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն եւ դատարանին խնդրեցինք, որպեսզի այդ հիմքով հայցը մերժվի:

Սակայն քանի որ ինչպես դատախազությունն ասաց, որ իրենք միջնորդությունը ստացել են նախորդ օրը՝ նոյեմբերի 4-ին, եւ ամբողջությամբ ծանոթանալ չեն հասցրել,  այդ պատրվակով խնդրեց, որ այսօրվա նիստը հետաձգվի եւ հետագայում ավելի առարկայական քննարկում ունենանք սույն միջնորդության քննարկման համար»:

Դատարանը բավարարեց հայցվոր կողմի միջնորդությունը եւ այսօրվա դատական նիստը հետաձգեց: Հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 18-ին, ժամը 17:00-ին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930