Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե հանրային պահանջ լինի, մենք կմասնակցենք Գյումրու ընտրություններին»․ Կարեն Պետրոսյան

Նոյեմբեր 05,2024 20:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գյումրիում «Բալասանյան դաշինքի» հարկադրված հրաժարականից հետո սկսել են ակտիվորեն շրջանառվել քաղաքայի իշխանությունը ստանձնելու ցանկություն ունեցող տարբեր ուժերի անուններ։ Խոսակցություններ են շրջանառվում, որ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանն՝ իր թիմով։ Լուրեր են պտտվում, որ նրանք կմասնակցեն Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցության ցուցակով։

Aravot.am-ը այս թեմայի շուրջ զրուցեց Կարեն Պետրոսյանի հետ։

Նա ասաց, որ ընտրություններին մասնակցելը կախված է հանրային պահանջից։

Իսկ թե ինչպես են որոշելու՝ կա՞ հանրային պահանջ, թե՞ ոչ, Կարեն Պետրոսյանը պատասխանեց․ «Գյումրին տրամադրությունների քաղաք է, նաև տրամադրություններ արտահայտող քաղաք է, մենք դեռ նախորդ ընտրական գործընթացներից զգացել ենք գյումրեցիների ուղիղ, շիտակ ու անմիջական ձևով արտահայտվելը, այնպես որ դժվար չէ այդ հանրային պահանջը զգալը։

Եթե գյումրեցիները կարծեն, որ քաղաքի կառավարման բեռը մենք ենք ստանձնելու, մենք մեր հարմարավետ միջավայրից դուրս կգանք ու պատասխանատվությամբ կտանենք այդ բեռը։ Ինձ համար հիմա ամենահարմար միջավայրը իմ համալսարանն է, իմ թիմն է, իմ ուսանողներն են, որոնց շատ եմ սիրում, իհարկե, դժվար կլինի նոր միջավայրը, բայց եթե մեր քաղաքի բնակիչները որոշեն, մենք կստանձնենք այդ ղեկը՝ որոշ բաներ վերափոխելու, որոշները՝ հնից վերցնելու ու նորը ստեղծելու պատրաստակամությամբ»։

Նա բացառեց ու ապատեղեկատվություն որակեց այն լուրերը, թե ինքն ու իր թիմը առաջադրվելու են «Հանրապետություն» կուսակցության ցուցակով։ Ըստ նրա, իրենք դեռ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու որոշում էլ չունեն։

Կարեն Պետրոսյանի բնութագրմամբ՝ կեղծ լուրերը տարածում են հանրային ընկալման վրա ազդելու նպատակով։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930