Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի Բաքվում կայանալիք COP29 գագաթնաժողովին, Reuters գործակալությանը հայտնել է նրա խոսնակը։
«Հանձնաժողովը անցումային փուլում է, հետևաբար նախագահը իր ինստիտուցիոնալ պարտականությունների վրա է կենտրոնանալու», – ասել է խոսնակը։
ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովը մեկնարկելու է նոյեմբերի 11-ին և ընթանալու է մինչև նոյեմբերի 22-ը։