Լրահոս
Օրվա լրահոսը

Նեթանյահուն պաշտոնանկ է արել պաշտպանության նախարարին

Նոյեմբեր 05,2024 23:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ազատություն». Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեքշաբթի օրը պաշտոնանկ է արել պաշտպանության նախարար Յոավ Գալանտին, հայտնում է AP-ն:

Նեթանյահուն և Գալանտը բազմիցս վիճաբանել են Գազայում պատերազմի հարցի շուրջ, սակայն Նեթանյահուն մինչ այժմ խուսափում էր նախարարին պաշտոնանկ անելուց, նշում է աղբյուրը:

Երեկոյան իր հայտարարության մեջ Իսրայելի վարչապետը նշել է «էական հակասությունները» և «վստահության ճգնաժամը»՝ որպես պաշտոնանկության պատճառ։

«Պատերազմի ընթացքում, առավել քան երբևէ վարչապետի և պաշտպանության նախարարի միջև լիարժեք վստահություն է անհրաժեշտ»,- ասել է Նեթանյահուն, – «Ցավոք, թեև առաջին ամիսներին այդ վստահությունը կար, և արդյունավետ աշխատանք էր ընթանում, վերջին ամիսներին այդ վստահությունը քայքայվեց»:

Պատերազմի առաջին օրերին՝ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո, Իսրայելի ղեկավարությունը միասնական մոտեցում էր ցուցաբերում: Սակայն, պատերազմի ձգձգվելուց ու Լիբանան տարածվելուց հետո ղեկավարությունում քաղաքական տարբերություններ ի հայտ եկան: Մինչ Նեթանյահուն կոչ էր անում շարունակել ռազմական ճնշումը արմատական «Համաս»-ի վրա, Գալանտը նշում էր, որ ռազմական ուժի կիրառումը ստեղծել է անհրաժեշտ պայմաններ դիվանագիտական լուծման և պատանդների վերադարձի համար:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930